laptop image

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին պետական աջակցություն տրամադրելու մասին ծրագրին:

Այսօր ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՏՏ ոլորտի կազմակերպություններին, այդ թվում՝

օտարերկրյա կազմակերպությունների ՀՀ-ում հաշվառված առանձնացված ստորաբաժանումներին պետական

աջակցություն տրամադրելու մասին ծրագրին:

Պետական աջակցությունն իրականացվելու է պետական բյուջե վճարված եկամտային հարկի 50

տոկոսի չափով վերադարձի տեսքով:

Պետական աջակցության տրամադրման համար կարող են դիմել այն կազմակերպությունները, որոնք

միաժամանակ բավարարում են հետևյալ պայմաններին.

- ստացված եկամուտների 90 և ավելի տոկոսը ձևավորովում է ՏՏ ոլորտում համապատասխան

գործունեության արդյունքում, իսկ եկամուտների բացակայության պարագայում՝ աշխատողների

ընդհանուր թվաքանակի 90 և ավելի տոկոսը կազմում է ՏՏ ոլորտի մասնագիտական անձնակազմը,

- աշխատողների թվաքանակը ավելացել է առնվազն 50-ով՝ 2022 թվականի մարտի 1-ի դրությամբ

հաշվառված աշխատողների թվաքանակի համեմատ, ընդ որում՝ այդ աշխատողները 2022 թվականի

մարտ ամսվան նախորդած 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետությունում աշխատողներ

չեն հանդիսացել,

- դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չունեն 100 հազար դրամը գերազանցող՝

հարկային պարտավորություններ:

 

Պետական աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի մարտ ամսից սկսած 12 ամիսների համար: