Մեր մասին

«ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ-ն իրավաբանական ծառայություններ է մատուցում լոկալ և միջազգային հաճախորդների լայն շրջանակի՝ Հայաստանում և արտասահմանում նրանց գործունեության (այդ թվում՝ ձեռնարկատիրական) իրավաբանական ասպեկտների վերաբերյալ։ Մեզ համար առաջնային նշանակություն ունեն նորարական մոտեցումներն ու աշխատանքի բարձր արդյունավետությունը, ուստի մենք համատեղում ենք մեր փորձն ու հմտությունները հաճախորդներին հուզող իրավական խնդիրները հնարավորինս արդյունավետ և արագ լուծելու համար։ «ԹԻ ԱՐ ԼՈ ՖԸՐՄ» ՍՊԸ-ին բնորոշ է հաճախորդակենտրոն քաղաքականությունը, որը ենթադրում է առանձնահատուկ ուշադրություն նրանց պահանջներին և արագ արձագանք առկա իրավական մարտահրավերներին։ Մեր թիմը բավականաչափ մեծ է լրացուցիչ խնդիրների արդյունավետ լուծումը երաշխավորելու համար և բավականաչափ փոքր՝ անհատական և որակով ծառայություն մատուցելու համար։

Սկսել
about image
laptop image

Ինչու ընտրել մեզ

01

Մենք խոստանում ենք լինել ձեր կողքին՝ անկախ տարածքային, օրենսդրական և լեզվական առանձնահատկությունից։

02

Ձեր ֆինանսական և ժամանակի ռեսուրսները չվատնելը մեր առաջնահերթություններից է։

03

Միասին կաշխատենք ընկերական ջերմ մթնոլորտում, և ձեզ չենք ճանապարհի առանց համեղ սուրճի։

Դուք ավելին եք քան հաճախորդ

Ոլորտները

Կորպորատիվ իրավունք

Իրավաբանական անձանց, ներկայացուցչությունների և մասնաճյուղերի գրանցում, վերակազմակերպում, լուծարում, կանոնադրության և այլ փաստաթղթերի կազմում, կորպորատիվ իրավունքի հարցերով խորհրդատվություն, Կորպորատիվ իրավունքի հարցերով ներկայացուցչություն դատարաններում և արբիտրաժային վարույթներում․

Աշխատանքային իրավունք

Խորհրդատվություն աշխատանքային իրավունքի հարցերով, աշխատանքային իրավունքի շրջանակներում պայմանագրերի և այլ փաստաթղթերի կազմում, աշխատանքային վեճերով դատական ներկայացուցչություն

Բարեգործական և ոչ առևտրային կազմակերպություններ

Հասարակական միավորումների, հիմնադրամների ստեղծում, գրանցում

Դատավարություն և արբիտրաժ

Իրավական ներկայացուցչություն դատական վարույթներում, քաղաքացիական վարույթում, սնանկության վարույթում, արբիտրաժային վարույթում և հաշտարարության գործընթացում, վարչական դատարանում, վարչական վարույթներում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և այլ վարչական մարմինների վարույթներում

Պայմանագրային իրավունք

Պայմանագրերի, թույլտվությունների, համաձայնագրերի և այլ իրավաբանական փաստաթղթերի կազմում, մշակում, խորհրդատվություն, ներկայացուցչություն գործարքների կնքման փուլում, պայմանագրային իրավունքների գրանցում պետական մարմիններում

Անձնական տվյալների պաշտպանություն

Անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվություն, անձնական տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանություն

Սեփականության իրավունք

Սեփականության իրավունքի պաշտպանության հարցերով խորհրդատվություն, սեփականության իրավունքի ձեռքբերմանն/օտարմանն ուղղված գործարքների փաթեթների կազմում, սեփականության իրավունքի գրանցում, ինչպես նաև ներկայացուցչություն նոտարական գրասենյակում

Մտավոր Սեփականություն

Մտավոր սեփականության իրավունքների գրանցում, գրանցված իրավունքների սպասարկում, մտավոր սեփականության իրավունքներին վերաբերող պայմանագրերի կազմում, հեղինակային իրավունքների պաշտպանություն

Մրցակցային իրավունք

Մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով խորհրդատվություն, վերլուծություն մրցակցային իրավունքի հետ կապված հարցերով ներկայացուցչություն վարչական մարմիններում (ՏՄՊՊՀ-ում), դատարանում

Հարկային իրավունք

Հարկային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն, Հարկային վեճերով ներկայացուցչություն, դատական գործերի վարում

Իրավական տեքստերի թարգմանություն

Թարգմանություն անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն

Թիմ

Mary Burris
Jean Leal
Myrtle Mullen
Jean Leal
Jean Leal

Հետադարձ կապ

+374 95367977

info@trlawfirm.info

Արամի 64, Բուլվար պլազա, 2-րդ հարկ, 136 տարածք,
ք. Երևան, ՀՀ